ԿարևորՏնտեսական

Հայաստանն ունի ԵԱՏՄ- ում ՀՆԱ-ի ամենամեծ աճն ու գործազրկության ամենամեծ ցուցանիշը

2021-2024 թվականներին Եվրասիական «հնգյակի» բոլոր երկրներում ՀՆԱ-ի աճի միջին տեմպերը գերազանցել են մինչ համավարակային մակարդակը։

Ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում (5,1%-ից մինչև 8,1%) և Ղրղզստանում (4,3%-ից մինչև 8,1%), հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը։

Միաժամանակ ԵԱՏՄ աշխատաշուկայում գրանցվել է գործազրկության նվազում և իրական աշխատավարձերի աճ։ Ըստ 2024 թվականի 3-րդ եռամսյակի ԵՏՀ գնահատման՝ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը եղել է վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր մակարդակում և կազմել 2,9%, դրանց թվում՝

Հայաստանում՝ 13.3%,
Բելառուսում՝ 2,9%,
Ղազախստանում՝ 4,6%,
Ղրղզստանում՝ 4,1%,
Ռուսաստանում՝ 2,4%:

Կարդացեք նաև

Back to top button