ԿարևորՔաղաքական

Մեկնարկեց ԱԺ լիագումար նիստը․ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու օրինագիծը կքննարկվի վաղը

Մարտի 25-ին մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց։

Ազգային ժողովի խորհուրդը մարտի 24-ի նիստում քննարկել է ընդգրկված նախագծերը, դրանց քննարկման հաջորդականության հետ կապված առաջարկությունները և քվեարկությամբ հաստատել է դրանք։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է լիագումար նիստերի օրակարգը։ Ըստ այդմ՝

«Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի մարտի 25-ին՝ հերթական երեքշաբթի օրվա նիստում։

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի քննարկումը կսկսվի մարտի 26-ին՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում, որից հետո հաջորդաբար կքննարկվեն Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցը, Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրինագիծը։

Կարդացեք նաև

Back to top button