ԿարևորՀասարակություն

Զբոսաշրջային համագործակցության նոր հեռանկարներ Հայաստանի և Չինաստանի միջև

Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչների՝ Խորհրդական Ցայ Չունի, Երրորդ քարտուղար Վու Թիանյուի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նոր մարքեթինգային նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի և Չինաստանի միջև։

Համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են փոխանակել և տարածել երկու երկրների զբոսաշրջային գովազդային տեսանյութերը սոցիալական հարթակներում՝նպաստելով միմյանց զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը։

Կարդացեք նաև

Back to top button