ԿարևորՔաղաքական

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Կարդացեք նաև

Back to top button