ԿարևորՍպորտ

Վրաստան-Հայաստան՝ 6:1 (լրացվող)

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։

62-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան խփում է վրացիների 6-րդ գոլը։

19.15

Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց՝ 48-րդ րոպեին Էդգար Սևիկյանը կիսաշրջադարձ հարվածով գրավեց Գիորգի Մամարդաշվիլիի պաշտպանած դարպասը։

18.47

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։

Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 5:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կիտեաշվիլին, իսկ տասը րոպե անց Միկաուտաձեն։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Չակվետաձեն, իսկ 4 րոպե անց Կիտեիշվիլին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։ Քիչ անց թիմակցի օրինակով Միկաուտաձեն ևս դուբլ գրանցեց՝ 5։0։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

39-րդ րոպեին Ջոն վան՛տ Սխիպը եռակի փոփոխության դիմեց։ Սոլոմոն Ուդոյի փոխարեն խաղադաշտ մտավ Արթուր Սերոբյանը, Կամո Հովհաննիսյանի փոխարեն՝ Սերգեյ Մուրադյանը, իսկ Ուգոչուկվու Իվուին՝ Էդգար Գրիգորյանը։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button