
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։
Տանտերերը շատ արագ բացեցին հանդիպման հաշիվը․ 3-րդ րոպեին գոլ խփեց Օթար Կիտեիշվիլին։
Խաղի 13-րդ րոպեին հաշիվը կրկնապատկում է Ժորժ Միկաուտաձեն։
23-րդ րոպեին Գեորգի Չակվետաձեն հաշիվը դարձնում է խոշոր, իսկ ընդամենը րոպեներ անց դուբլ է գրանցում Օթար Կիտեիշվիլին։

Աղբյուր՝ armsport.am




