Աշխարհն այսօր ջրի համաշխարհային օրն է նշում։ Տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են աշխարհում եւ բոլորիս նպատակը պետք է լինի ջրի խնայողությունը։ Հայաստանում «Վեոլիա ջուր» ընկերությունը հենց ջրակորուստը նվազեցնելու համար հագեցած ժամանակացույցով է աշխատում տարին 12 ամիս, շատ հաճախ օրը 24 ժամ։ Շուրջօրյա ռեժիմով ոչ միայն ջրագծերի նորացմամբ է զբաղվում, այլ նաև ջրագողության և ջրի ապօրինի օգտագործման դեմ պայքարում:
մեկ րոպեից էլ քիչ




