
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը բացվեց 10 օրով՝ Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ տանելու նպատակով։
Կառավարությունը նման որոշում էր ընդունել, որպեսզի Սիրիա ուղարկվելիք մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով՝ ցամաքային ճանապարհով, առավել արագ ու նվազ ծախսերով տեղ հասնեն։




