ԿարևորՔաղաքական

ԱՀԾ պետն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ 

Քրիստիննե Գրիգորյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Անդրադառնալով հարցին, թե այս պահին կա՞ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ՝ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է. 

«Այս պահին հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»։ 

Բաքուն արդեն 6-րդ օրն է հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ։

Կարդացեք նաև

Back to top button