
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումն ավարտվեց 0։3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին։
37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: 59-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն դուբլ ձևակերպեց՝ խոշորացնելով հաշիվը։
Վրաստան–Հայաստան պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 23–ին Թբիլիսիում։




