
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 20-ին հյուրընկալվել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչական պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրել է Միության գործունեության հիմնական գործառույթները, իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վրացական պատվիրակության ղեկավարը կանգ է առել այն առաջնահերթությունների վրա, որոնք այսօր դրված են ՎԳԱ–ի առջև, ներկայացրել է Ասոցիացիայի անդամների հետ ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Երկուստեք կարևորվել է փոխգործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, նախանշվել են համագործակցության առաջիկա ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելությունները և շփումները դարձնել պարբերական։




