Հասարակություն

Խաչվերաց տոնը՝ սեպտեմբերի 14-ին

Վաղը՝ սեպտեմբերի 14-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Շատ տեղեր Խաչվերացը, կամ ինչպես ընդունված է ասել՝ Սըրբխեչը, ընկալում են որպես աշնանամուտ: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Հիշեցնենք, որ երկուշաբթի մեռելոց հիշատակության օրն է և ոչ աշխատանքային օր։

Back to top button