Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկ հատվածի վրա հարձակումների 30-օրյա հրադադարի մասին Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունը դեպի մշտական խաղաղության առաջին քայլն է, հայտարարել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը։
Թրամփ- Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Բեռլինում տեղի էր ունենում նրանց հանդիպումը։
«Հաջորդ քայլը պետք է լինի Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցումը եւ որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, երկուսս էլ դրան համաձայն ենք»,- ասել է Մակրոնը Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Իր հերթին Գերմանիայի կանցլերը նշել է, որ «առանց Ուկրաինայի համաձայնություն չի կարող լինել»։
Երկու առաջնորդները միաժամանակ խոստացել են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային։




