
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդն այսօր ընդունել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորույան ապահովում» վերնագրով բանաձևը։
Օրինագծին կողմ են քվեարկել խորհրդի 46 անդամներից 29- ը։
Փաստաթղթում խորհրդարանականները Շվեյցարիայի իշխանություններին կոչ են անում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության կազմակերպման համար։ «Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք»։
Այս բանաձևը նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին արժանացել էր խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի հավանությանը։
Դաշնային խորհրդի երկու պալատների կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը ստանում է օրենքի ուժ։




