ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Աշխարհն աղոթում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար․ հիվանդանոցից լուսանկար է հրապարակվել

Վատիկանը լուսանկար է հրապարակել այն հիվանդանոցից, որտեղ արդեն մեկ ամիս բուժվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Սա հոսպիտալացումից հետո Պապի առաջին լուսանկարն է։ Վատիկանը հայտնել է, որ Պապը քահանաների հետ նաև պատարագ է մատուցել։ Ֆրանցիսկոս պապի աղոթքին միացել են Արգենտինայի հավատացյալները։ Նրանք հավաքվել են Լուժանի Տիրամոր տաճարում ու աղոթել Պապի արագ ապաքինման համար։ Հռոմում էլ մարդիկ պարով ու երաժշտությամբ են զորակցել Պապին։ Հռոմի պապը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին շնչառական խնդիրներով։ Ավելի ուշ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։

Կարդացեք նաև

Back to top button