ԿարևորՔաղաքական

Պենտագոնը չի մեկնաբանում Հայաստան զինտեխնիկայի տեղափոխման մասին լուրը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, հայտնում է «Արմենպրեսը»։

Լուրն ավելի վաղ հայտնել էր ռուսական RT- ն։

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- հայտնել են Պենտագոնից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի արձագանքել։

Հայաստանի «Զառ» զորավարժարանում հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար, ըստ RT-ի, զինտեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ Գերմանիա կվերադարձվի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։ 

Կարդացեք նաև

Back to top button