ԿարևորՔաղաքական

Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն․ Մայք Ուոլց

Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը։

Նա հայտնել է, որ անցած շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ», — X-ում գրել է Դոնալդ Թրամփի խորհրդականը։

«Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա», — գրել է Թրամփի խորհրդականը։

Բաքվում այս պահին անազատության մեջ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։

Կարդացեք նաև

Back to top button