ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է․ Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև երկխոսությունը հաստատվել է և պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով, ինչպես հաղորդում է interfax-ը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ նման երկխոսություն հաստատվել է և պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով»,- ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր հարցերին, որոնք բարձրացվում են ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ վերահաստատված երկխոսության ընթացքում։
Պուտինը լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազդանշանը և երաշխավորել է Կուրսկի շրջանում արգելափակված ուկրաինացի զինծառայողների կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը, եթե Կիևը հրամայի նրանց վայր դնել զենքերը և հանձնվել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ինչպես տեսաք և լսեցիք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը վերաբերում է հազարավոր ուկրաինացի զինծառայողների ճակատագրին, որոնք արգելափակված են և ըստ էության շրջապատված են Կուրսկի շրջանում՝ այն գոտում, որտեղ ուկրաինական զինված ուժերը ներխուժել են»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

«ԱՄՆ նախագահի ազդանշանը լսվել է, և մեր նախագահը երաշխավորել է ուկրաինացի զինծառայողների կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը, եթե, իհարկե, Կիևը որոշի հրաման տալ իր զինծառայողներին վայր դնել զենքերը և հանձնվել», — ասել է Ուշակովը։

Կարդացեք նաև

Back to top button