Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ համահունչ ավելի խաղաղ աշխարհի մասին նախագահ Թրամփի տեսլականին: Հիմա ճիշտ ժամանակն է խաղաղության համար պարտավորություն ստանձնել, ստորագրել եւ վավերացնել պայմանագիրը եւ Հարավային Կովկասի ժողովուրդների համար բացել բարգավաճման նոր դարաշրջան։




