Ռուսական ԶԼՄ-ները նախօրեին գրում էին, որ հինգշաբթի երեկոյան Մոսկվայում պետք է տեղի ունենար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի փակ հանդիպումը։ Հանդիպումը եղել է, թե՝ ոչ, հայտնի չէ։
РЕН ТВ հեռուստակայանը հայտնել էր, որ Ուիթքոֆը հինգշաբթի երեկոյան մեկ ժամ եղել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ հեռացել, իսկ «Իզվեստիան» հրապարակել տեսանյութ, թե ինչպես է հատուկ բանագնացի մեքենան գնում «Վնուկովո» օդանավակայանի ուղղությամբ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի՝ Մոսկվայից հեռանալու մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, շեշտում է BBC- ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆը Ռուսաստանում քննարկելու է ռուս-ուկրանական պատերազմում 30- օրյա հրադադար հաստատելու մասին ամերիկյան առաջարկը։ Ուկրաինան այն ընդունել էր Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո։
Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանում «լուրջ բանավեճ» է վարում Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր բելառուս պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում նշել էր, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ պաշտպանում է հրադադարի առաջարկը, սական կան սկզբունքային «նրբերանգներ», որ Ուկրաինայի ԶՈւ-ն չի օգտագործի այդ ժամանակը վերազինվելու համար։
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունների դադարեցնելու առաջարկությանը, սակայն դրանք պիտի լինեն այնպիսին, որպեսզի հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության եւ վերացնեն ճգնաժամի հիմնական պատճառները»,- ասել էր Պուտինը։




