ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են միջազգային նախագծերում «Գազպրոմի» հետ ապագա համագործակցության հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են միջազգային նախագծերում «Գազպրոմի» հետ ապագա համագործակցության հնարավորությունը, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի ու ռուս պաշտոնյաներին։

Նրանց տեղեկություններով՝ բանակցությունները նախնական փուլում են։ Գործակալությունը նշում է, որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ով է ղեկավարում բանակցությունները, և արդյոք դրանց անմիջականորեն մասնակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները։

Ամերիկա-ռուսական համատեղ նախագծերը կարող են վերաբերել ասիական և եվրոպական տարածաշրջաններին, նշում է Bloomberg-ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Եվրոպան կրկին կկարողանա էժան ռուսական գազ ստանալ, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվեն էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button