ԿարևորՍպորտ

Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Վան»
Հենրի Ավագյան — «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան — «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան — «Նոա»
Արտակ Դաշյան — «Նոա»
Սոլոմոն Ուդո — «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան — «Ուրարտու»

Մեկնաբանելով իր ընտրությունը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը. 

«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:

Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:

Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում: 

Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն:

Կարդացեք նաև

Back to top button