Անցած ութ ամսում գրանցվել է 12 սպանություն, 5334 հանցագործություն
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Այս տարվա 8 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում գրանցվել է 5334 դեպք, ինչը նախորդ նախորդ տավա համեմատ նվազել է 230-ով: Արձանագրված դերպքերից 3306-ը բացահայտվել է։ Ութ ամսվա ընթացքում գրանցված 12 սպանության մասին նշվեց, որից 9 բացահայտվել է։ Նախորդ տարվա համեմատ սպանությունների թիվը 2-ով պակասել է։
Ընդհանուր առմամբ՝ հանցագործությունների թվի նվազում է նկատվում այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում, ինչը չի կարելի ասել, իհարկե, բնակարանային գողությունների մասին։ Դրանք նախորդ տարվա համեմատ 22-ով ավելացել են, փոխարենը՝ նվազել են անձնական ունեցվածքի կողոպուտի դեպքերը։
Մշտական ուշադրության կենտրոնում է հետախուզվող անձանց հայտնաբերման գործը, վստահեցրեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը: Նա նշեց, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում 525 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրանցից 486-ն արդեն հայտնաբերվել են։
Լրագորղներին հետաքրքրում էր Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի գործը, ում փաստաբան Կրոմվել Գրիգորյան,ը հիշեցնեմ, երկու օր առաջ լրատվամիջոցներին վստահեցրել էր, թե իր պաշտպանյալը պատրաստվում է ոստիկանություն ներկայանալ քննչական գործողությունների ավարտից հետո։ Փաստաբանը, ի դեպ, նշել էր նաև, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է եւ ինքնակամ է ներկայանալու բաժին:
Հակառակ այս հայտարարությանը՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյաննա ասաց, թե ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ «Չեմ կարծում, թե տեղը գիտի։ Եթե գիտի՝ ինչո՞ւ չի հայտնում»։
Լրագրողները հիշեցրեցին Աշոտ Կարապետյանին ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի հատրարությունն այն մասին, որ վերջինս ոստիկանների, մասնավորապես նույն Աշոտ Կարապետյանի կողմից խոշտանգումների է ենթարկել ու նշել էր, որ թող վերջինը գա նայի իր աչքերի մեջ ու ասի, որ դա սուտ է: Անդրադառնալով Գրիշա Վիրաբյանի այս հայտարարությանը ոստիկանության գնդապետը նշեց, որ «ցանկություն չունեմ որեւիցե մեկի քմահաճությունը կատարել»։
Ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից զենքով սպառնալիքների մասին հայտարարում է նաև անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Ինչպես է պատահում, որ հենց կոնկրետ նրա անունն է նշվում իբրև խոշտանգող, կամ զենքով սպառնացող հարցնում են լրագրողներ։ «Ի՞նչ հաճելի ա, ես նոր եմ լսում դրա մասին, բա թող դատարանը կանչի ինձ հարցաքննության»։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը նաև վստահեցրեց, որ սպասվող թեժ աշնանը ոստիկանությունը պատրաստ է և կարող է պատշաճ կատարել աշխատանքը: