ԿարևորՄիջազգային

Ամերիկյան ու ռուսական հետախուզությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռաթքլիֆը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել կանոնավոր կապեր պահպանել, հայտնել է ԿՀՎ մամուլի գրասենյակը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ «համաձայնություն է ձեռք բերվել կանոնավոր կապեր պահպանել ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի տնօրենների միջև՝ օգնելու ապահովել միջազգային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև նվազեցնել առճակատումը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում»:

Կարդացեք նաև

Back to top button