ԿարևորՀասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կոչ է անում խուսափել լեռներ այցելություններից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։

Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կոչ է անում անվտանգությունից ելնելով խուսափել լեռներ այցելություններից։

Կարդացեք նաև

Back to top button