ԿարևորՄիջազգային

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի

Զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի, France 24-ին հայտնել է Բելուջիստան նահանգի երկաթուղային դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։

Հարձակման պատասխանատվությունն անմիջապես ստանձնել է Բելուջների ազատագրության բանակը (BLA), որը պայքարում է նահանգի անկախության համար։

Գնացքը գտնվում է Բելուջիստանի՝ ֆղանստանին և Իրանին սահմանակից հեռավոր, լեռնային շրջանում։

BLA-ն «զգուշացրել է ծանր հետեւանքների մասին», եթե փորձ արվի ազատել պատանդներին։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում (08։00 GMT) Սիբի գյուղական շրջանում՝ քաղաքային կայարանի մոտ, որտեղ այն պետք է կանգ առներ:

«Ջաֆար Էքսպրես կոչվող մարդատար գնացքը կանգնեցվել է զինված գրոհայինների կողմից», — ասել է Սիբիում կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, քանի որ իրավասու չէ խոսել լրատվամիջոցների հետ:

«Ուղևորները պատանդ են պահվում, իսկ մեքենավարը վիրավորվել է»,- ասել է նա։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Սիբիի հիվանդանոցներում արտակարգ իրավիճակ է սահմանվել։ Տարածքը լեռնային է, ինչը գրոհայինների համար հեշտացնում է թաքնվել և հարձակումներ պլանավորելը:

Կարդացեք նաև

Back to top button