
Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լաուրա Սարաբիան դիմել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովին՝ կոկան արգելված նյութերի ցանկից հեռացնելու առաջարկով։ Կոկան (կոկաինի հումքը) «ինքնին վնասակար չէ առողջության համար», ասել է նախարարը։ Դրա օրինականացումը «մասնավորապես կընդլայնի բույսի օգտագործումը պարարտանյութերի եւ խմիչքների արտադրության մեջ», գրում է Colombia Reports պարբերականը։
Նախարարի խոսքով՝ կոկան վնասակար նյութերի ցանկում ներառելով՝ կոկաինի արտադրության և առեւտրին դեմ պայքարի ռազմավարությունը ձախողվել է։
«Կան համոզիչ ապացույցներ, որ թմրանյութերի մաքսանենգությունը դանդաղեցրել է մեր երկրի զարգացումը՝ միլիոնավոր գյուղացիներին ենթարկելով ճնշումների, ֆինանսավորելով ահաբեկչական խմբավորումները, ոչնչացնելով կենսական կարեւոր համակարգը, ինչպիսին Ամազոնն է»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ավելի արդյունավետ կլինի օրինականացնել կոկան։ Դա թույլ կտա ուժեր ազատել կոկաինի արտադրության եւ մաքսանենգության դեմ պայքարի համար, տնտեսել միլիարդավոր դոլարներ եւ «իշխանություններին կտա համոզելու ավելի մեծ գործիքներ»՝ կոկայից անվնաս արտադրանք ստանալու համար։
Կոլումբիան աշխարհում կոկաինի խոշորագույն արտադրողն է։ Կոկայի մշակումը եւ կոկաինի արտադրությունը վերահսկում են նարկոկարտելներն ու ռազմականացված խմբավորումները։




