ԿարևորՀասարակություն

Հարմարավետ ու ժամանակակից. մետրոպոլիտենն աստիճանաբար փոխվում է

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է  շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։

Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ,  825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 միլիոն դրամ։

Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոխարինվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։

«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։

«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ 

«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։

Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինումն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:
 

Կարդացեք նաև

Back to top button