ԿարևորՏնտեսական

Հայաստանն արդեն կարող է ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ

2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանել Եվրոպական Միության երկրներ, հայտնում են ԵՄ Հայաստանի պատվիրակությունից։

Նման հնարավորությունն ընձեռվել է Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն, պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում:

«Հակառակ նրան, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է, և այն խստորեն վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (SANTE) գործընկերների աջակցությամբ է, որ թույլտվության տրամադրման ուղղությամբ մի քանի տարի ընթացող տեխնիկական գործընթացը հաջողությամբ ավարտվեց»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ Հայաստանի պատվիրակությունը այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է համարում մեր երկրի «տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար»։

Կարդացեք նաև

Back to top button