ԿարևորՀասարակություն

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ. Նազելի Բաղդասարյան

Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում և աֆիլացված արբանյակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասայանը:

«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանվածը և յուրացվածը։

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Back to top button