
Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, գրել է ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:
Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա»,- գրել է նա:
Ավելի վաղ արված գրառման մեջ նա ասել էր․ «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։
Դուք ասեք՝ ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:




