2016 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչի մասնակից, պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի էջում։
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, բայց իրական փոփոխությունը գործողություններ է պահանջում։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ մասնակցելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը. խնդրում եմ, միացեք ինձ՝ ցուցաբերելով համերաշխություն, ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը։
Syeda Ghulam Fatima, 2016 Aurora Prize Finalist and Pakistani human rights activist, has just informed us that she intends to travel to Baku in order to attend Ruben Vardanyan's hearings.
— Free Armenian Prisoners (@FrArmPrisoners) March 7, 2025
“It’s easy to condemn injustice from afar, but real change requires action. That’s why I… pic.twitter.com/5jTjXSEElf




