
Այսօր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» նշում է 44-ամյակը։
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորել է երևանցիներին տարեդարձի առթիվ.
«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տարեդարձի առթիվ և մաղթում, որ մեր մետրոպոլիտենը շարունակի իր հուսալի ու անխափան երթը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ ու ավելի արդիական։
Թո՛ղ մեր ճանապարհները լինեն անվտանգ․․․»
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981թ. մարտի 7-ին և և ընդլայնվել մինչև 1996 թվականը։ Ուղիների ընդհանուր երկարությունը 12.1 կմ է, գործում է 10 կայարան: Դրանցից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային եւ Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա:
Այժմ նախատեսվում է Մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:




