ԿարևորՄիջազգային

Starship տիեզերանավը կրկին պայթել է փորձարկման ժամանակ

Starship տիեզերանավի նախատիպի ութերորդ փորձնական արձակումն ավարտվել է անհաջողությամբ. այն պայթել է թռիչքից հետո:

150 կմ բարձրության վրա՝ մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց և հրթիռակրից բաժանվելուց կարճ ժամանակ անց նավը սկսել է քաոսային պտտվել, երևացել են կայծեր, որից հետո կապն ընդհատվել է։

Super Heavy հրթիռակիրը բարեհաջող վայրէջք է կատարել ԱՄՆ Տեխաս նահանգի Starbase արձակման հարթակում:

«Կարող եմ հաստատել, որ մենք իսկապես կորցրել ենք կապը նավի հետ: Ցավոք, դա տեղի էր ունեցել նաև նախորդ անգամ», — ասել է SpaceX-ի ներկայացուցիչը:

Սա այս տարվա երկրորդ փորձարկումն է, առաջինը տեղի էր ունեցել հունվարի 17-ին։

SpaceX-ից հայտնել են, որ կվերլուծեն վերջին արձակումը, որպեսզի հասկանան վթարի պատճառը։ «Ինչպես միշտ, հաջողությունը գալիս է ձեռք բերված գիտելիքներից»,- ասել են ընկերությունից:

Ըստ SpaceX-ի, ակնկալվում է, որ հրթիռի բեկորները կընկնեն նախապես որոշված ​​տարածքում:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) որոշել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ֆլորիդայի նահանգի մի քանի օդանավակայաններում՝ Starship-ի բեկորների անկման հնարավոր սպառնալիքի պատճառով:

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դեռ չի մեկնաբանել թեստը։

Հրթիռը, որը բաղկացած է երկու մասից՝ Super Heavy Booster-ից և Starship տիեզերանավից, ամենամեծն ու ամենահզորն է ոչ միայն SpaceX-ի զինանոցում, այլև տիեզերական թռիչքների ողջ պատմության ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button