ԿարևորՄիջազգային

Դանիայի փոստային ծառայությունն այլեւս նամակներ չի առաքի

Դանիայում մարդիկ գրեթե նամակ չեն գրում եւ սա է պատճառը, որ 2025 թվականի վերջից երկրի փոստային պետական ծառայությունը՝ PostNord-ը, դադարի նամակներ առաքել։

Դարասկզբին Դանիայում առաքվող նամակների թիվը կրճատվել է 90 տոկոսով՝ 1,4 մլրդ- ից 2024-ին հասնելով  110 մլն- ի։

Դանիայում փոստային ծառայությունը նամակներ սկսել է առաքել 1624 թվականից եւ վերջին 400 տարում այն կանոնավոր գործել է։

PostNord- ը հայտարարել է, որ իր ուշադրությունը կկենտրոնացնի ծանրոցների առաքման վրա։

Թեեւ դանիացիների մեծ մասը օգտվում է թվային տեխնոլոգիաներից, սակայն հիմնականում տարեց 271 հազ. բնակիչ շարունակում է նամակներ գրել։

Կարդացեք նաև

Back to top button