ԿարևորՄշակույթ

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը:  Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում։  

Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում  է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։

2025 թվականի մայիսին գյումրեցի պատանիները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝  մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը:

Նախորդ տարի Հայաստանը ներկայացնող՝ Աբովյան քաղաքի «Հայելիցներ» թիմի «Գեղարդ» տեսանյութը ևս «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթի հաղթողների թվում էր:

Կարդացեք նաև

Back to top button