
Այսօր՝ մարտի 5-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։
Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները
| «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»` Վարդան Ղուկասյան, Ավետիս Առաքելյան, Լուսինե Անանյան: |
| «Իմ հզոր համայնք» կուսակցություն` Ռուբեն Մխիթարյան, Վահե Կիրակոսյան, Սուսաննա Մկրտչյան: |
| «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»` Արտյոմ Թումանյան, Բարսեղ Տիլեվերյան, Աիդա Ղազարյան: |
| «Ապրելու երկիր» կուսակցություն՝ Կարեն Մալխասյան, Հայկ Պողոսյան, Կալիպսե Ասատրյան: |
| «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները՝ Մարտուն Գրիգորյան, Սվետլանա Ադամյան, Հովհաննես Գևորգյան: |
| «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները` Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան: |
Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․
| «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները` Վալոդյա Գրիգորյան, Օնիկ Ախվերդյան, Էմմա Թորոսյան։ |
| «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Լյուդվիդ Գյուլնազարյան, Կարապետ Արթենյան, Արաքսյա Վարդանյան։ |
| «Ազգային առաջընթաց» կուսակցություն Դավիթ Մինասյան, Մարինե Աբրահամյան, Վարդան Ուզունյան։ «Կայունություն» կուսակցություն Գոռ Սարիբեկյան, Էմին Երիցյան, Արփենիկ Վարդանյան: |
Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել ենք ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։




