Եթե Արենի համայնքը Խաչիկից 21 կմ հեռավորության վրա է, ապա ադրբեջանական մոտակա գյուղը՝ 4-5 կմ-ի։ Խաչիկի վարելահողերի ու այգիների տեղադիրքը խիստ յուրօրինակ է՝ դրանք հայկական և ադրբեջանական դիրքերի ուղիղ մեջտեղում են։ Սեփական մշակովի հողից մեկ քայլ այն կողմ կարող են սահմանի մյուս կողմում հայտնվել։
Գյուղի շուրջ 1200 հա վարելահողը և 400 հա այգիներ հակառակորդի ուղիղ նշանառության տակ են։ Սահմանը գութանով են գծել՝ բառի ուղիղ իմաստով՝ ասում է համայնքապետը։ Խաչիկում հիմա տնաշինական ակտիվ աշխատանքներ են։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքների բնակաապահովման պետական ծրագիրը Խաչիկ էլ է հասել։




