ԿարևորՄիջազգային

ԱՄՆ ու Իսրայելը մերժում են Գազայի վերականգնման արաբական ծրագիրը

ԱՄՆ եւ Իսրայելը մերժել են Գազայի վերականգնման Արաբական երկրների լիգայի առաջարկը։ Նրանք հայտարարել են, որ այդ առաջարկը հաշվի չի առնում անկլավում առկա իրողությունները եւ պաշտպանել են Թրամփի ծրագիրը, հայտնում է BBC-ին։

Ամերիկյան առաջարկը խոստանում է Գազան վերածել «մերձավորարեւելյան Ռիվիերայի»՝ այնտեղ բնակվող 2 մլն պաղեստինցիներին արաբական տարբեր երկրներում վերաբնակեցնելուց հետո։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Թրամփը պնդում է Գազան «առանց ՀԱՄԱՍ-ի» վերականգնելու իր առաջարկը։

Իսրայելի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ արաբական առաջարկը հաշվի չի առնում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ստեղծված իրողությունները։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին ողջունել է Արաբական լիգայի առաջարկը, ըստ որի խմբավորումը իշխանությունը պետք է զիջի անկախ փորձագետների ժամանակավոր կոմիտեին մինչեւ Պաղեստինի վարչակազմում բարեփոխումներ իրականացնելը։

Տես նաեւ Արաբական լիգան Գազայի հատվածը «մերձավորարևելյան Ռիվիերայի» վերածելու Թրամփի ծրագրին 53 միլիարդ դոլար արժողությամբ այլընտրանք է առաջարկում

Կարդացեք նաև

Back to top button