ԿարևորՀասարակություն

ՄԻ պաշտպանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարծներին:

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով:

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 1-ին հայտարարել է, որ հացադուլ է սկսում Ազատության հրապարակում՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»։

Կարդացեք նաև

Back to top button