
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ Հայաստանը ներկայացվել է ռուսական City World ամսագրում, որպես հիանալի ուղղություն ռուս զբոսաշրջիկների համար։
Հոդվածը հրապարակվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած առցանց ճեպազրույցի արդյունքում, որի ընթացքում նորանշանակ նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Հայաստանը ռուսական մեդիայի ներկայացուցիչներին։
«Մեր երկիրը առաջարկում է զբոսաշրջային լայն հնարավորություններ, ներառյալ մշակութային, էկո, գաստրոնոմիական և արկածային զբոսաշրջությունը։ Այսօր Զբոսաշրջության կոմիտեի հիմնական նպատակներից է ապահովել կայուն աճ և զարգացում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի գրավչությունը՝ որպես ուղղություն, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գտնել իր նախընտրածը և սրտին ավելի մոտը»,- ասել է Լուսինե Գևորգյանը։
Բացահայտիր Հայաստանը՝ պատմության, բնության և հյուրընկալության խաչմերուկում։




