ԿարևորՄիջազգային

Ուկրաինան ունի ամերիկյան զենքի 2-3 ամսվա պաշար

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ ԱՄՆ-ից ստացված զենքի եւ տեխնիկայի պաշարը կբավականեցնի «երկու-երեք ամիս», հայտնում է Financial Times- ը։

Սա ավելի քիչ է, քան հայտնում էին այլ ԶԼՄ-ներ՝ պնդելով, որ Ուկրաինան ունի նվազագույնը կես տարի, գրում է BBC-ին։

«Դրանից հետո կլինի շատ դժվար։ Չի լինի լիակատար փլուզում, սակայն նահանջը կլինի ավելի արագ»,- ասել է FT բարձրաստիճան անանուն  զրուցակիցը։

Կարնեգի հիմնադրամի ռազմական վերլուծաբան Մայքլ Կոֆմանը թերթին ասել է, որ «մի քանի ամսից լուրջ հետեւանքների ականատեսը կլինենք»։

Ըստ նրա՝ առաջին հերթին դա կազդի գերճշգրիտ հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորության վրա։

Ուկրաինական ռազմական վերլուծաբան Պավել Նարոժնին ասել է, որ խոսքը HIMARS-ի մասին է,  որին փոխարինող Ուկրաինան չունի։ Ուկրաինայում կան բրիտանական եւ ֆրանսիական թեւավոր հրթիռներ, սակայն դրանք դանդաղ են ու ավելի խոցելի, ասել է Կարոժնին։

Տես նաեւ Թրամփը դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը

Կարդացեք նաև

Back to top button