
Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»,- ասել է նա։
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է և հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ:
«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն»,- ընդգծել է նա:




