
Գերմանիայում Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, ողբերգության պատճառով զոհվել է 2 մարդ՝ 83-ամյա կին և 54-ամյա տղամարդ։ Հաղորդվում է 10 վիրավորի մասին, որոնցից 5-ը ստացել են ծանր, ևս հինգը՝ թեթև վնասվածքներ։
Իշխանությունները ձերբակալել են միակ կասկածյալին՝ 40-ամյա գերմանացու, որը, ենթադրաբար, կապված չէ ծայրահեղական կազմակերպությունների հետ, սակայն ունի «հոգեկան հիվանդության կոնկրետ ախտանիշներ»։
Նա կրակելի է ինքն իր վրա ու հիմա հիվանդանոցում է՝ կայուն վիճակում։ Ոստիկանությունը դեպքը որակել է որպես սպանություն ու սպանության փորձ։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:15-ի սահմաններում (11:15 GMT), հայտնել է Մանհեյմի ոստիկանությունը:
Տեսահսկման տեսախցիկների կադրերը ցույց են տվել, որ սև հեթչբեք մեքենան սլանում է Մանհեյմի Պլանկեն առևտրի փողոցով՝ դեպի արևմուտք:
Բադեն-Վյուրտեմբերգի ներքին գործերի նախարար Թոմաս Շտրոբլն ասել է, որ տղամարդը մեքենան օգտագործել է «որպես զենք»: «Այս արարքը ոչ վաղ անցյալում կատարված մի քանի հանցագործություններից մեկն է, երբ մեքենան որպես զենք չարաշահվել է», — ասել է Սթրոբլը, բայց հավելել, որ չկա որևէ ապացույց, որը կենթադրի, որ միջադեպը կապված է քաղաքում անցկավող զատկական տոնակատարությունների հետ:




