ԿարևորՄիջազգային

ԱՄՆ մաքսատուրքերը մտել են ուժի մեջ, Մեքսիկան խոստացել է, Կանադան ու Չինաստանն արդեն պատասխանել են դրան

Չինաստանից, Մեքսիկայից եւ Կանադայից ԱՄՆ ներկրումների համար սահմանված մաքսատուրքերն այսօրվանից ուժի մեջ են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել Մեքսիկայից եւ Կանադայից ներկրվող ապրանքների համար, ինչպես նաեւ 20 տոկոս տուրք չինական ապրանքների համար։

«Թեեւ նախագահ Թրամփը Կանադային եւ Մեքսիկային տվել է բավականին հնարավորություններ դադարեցնելու համար կարտելների գործունեությունը եւ մահացու թմրանյութերի հոսքը մեր երկիր, նրանք չեն կարողացել համարժեք արձագանքվել իրավիճակին»,- Սպիտակ տան հայտարարությունն է մեջբերում BBC-ին։

Կանադան ի պատասխան 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք թույլ չենք տա անարձագանք թողնել այդ անարդար որոշումը։ Եթե ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ մտնեն, Կանադան անմիջապես կպատասխանի 25 տոկոսանոց տուրքով»,- հայտարարել է նա։

Մեքսիկան եւս խոստացել է պատասխանել համարժեք միջոցառումներով։

Իսկ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա, որոնք կգործեն մարտի 10-ից։

Պեկինը նաեւ ամերիկյան 15 ընկերությունների վրա սահմանել է արտահանման վերահսկողություն, որոնք ուժի մեջ են մտնում այսօր։

Կարդացեք նաև

Back to top button