ԿարևորՀասարակություն

ՃՏՊ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան զոհեր

Մարտի 4-ին, ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մեկ ուղևորի դի։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս, որոնք փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Կարդացեք նաև

Back to top button