ԿարևորՄիջազգային

Մանհայմում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ 2 մարդ է զոհվել

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ, 2 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել, հայտնում է Bild–ը։

Նշվում է, որ 15 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոնում լինելուց, քանի որ այնտեղ ոստիկաններն աշխատանքներ են իրականացնում:

Վարորդը, ինչպես նշում է Bild–ը, Պլանկեն փողոցում Galeria Kaufhof առևտրի կենտրոնի մոտ՝ հետիոտնային հատվածում մխրճվել է ամբոխի մեջ։ Դեռ պարզ չէ՝ կատարվածը դժբախտ պատահար է, թե հարձակում։ Վարորդը բերման է ենթարկվել։

Մանհայմը գտնվում է Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասի հյուսիսում՝ Հեսսենի և Ռեյնլանդ-Պֆալցի հետ սահմանին։ Քաղաքն ունի մոտ 320 000 բնակչություն և Բադեն-Վյուրտեմբերգի մեծությամբ երկրորդ քաղաքն է։

Կարդացեք նաև

Back to top button