
Ավստրալիայում մահացել է աշխարհի ամենաարդյունավետ դոնորը։ BBC-ին հայտնում է, որ նա ունեցել է հազվադեպ պատահող իմունոգլոբուլին (հակա-D), որը հատուկ շիճուկ պատրաստելու համար է օգտագործվում։
Այն փրկել է 2,4 մլն երեխայի կյանք։ Այս շիճուկը ներարկվում է բացասական ռեզուս ունեցող կանանց՝ մոր եւ երեխային միջեւ ռեզուս-հակասությունից խուսափելու համար։
88-ամյա Ջեյմս Հարիսոնը մահացել է քնի մեջ փետրվարի 17-ին Նոր Հարավային Ուելսում, սակայն ընտանիքն այդ մասին նոր է հայտնում։
Ավստրալիայի Կարմիր խաչի արյան ծառայությունը հայտնում է, որ Հարիսոնը որոշել է դոնոր դառնալ 14 տարեկանում, երբ ծանր վիրահատության ժամանակ նրան արյան փոխներարկում են արել։ Դոնոր դարձել է 18 տարեկանում եւ մինչեւ 81 տարեկան երկու շաբաթը մեկ արյուն է հանձնել։




