ԿարևորՄշակույթ

Շոն Բեյքերն «Օսկար»-ում կրկնել է Ուոլթ Դիսնեյի պատմական ռեկորդը

«Անորա» ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը ստացել է միանգամից 4 մրցանակ։ Նա հաղթել է լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, օրիգինալ սցենար և ֆիլմի մոնտաժ անվանակարգերում։

Այս հաջողությամբ Բեյքերը կրկնել է Ուոլթ Դիսնեյի 1954 թվականի ռեկորդը՝ դառնալով մեկ տարվա ընթացքում ամենաշատ անհատական «Օսկար» շահած անձանցից մեկը։

Ֆիլմի 5-րդ «Օսկար»-ը ստացել է Մայքի Մեդիսոնը՝ հաղթելով «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Բեյքերը շահել է իր բոլոր Օսկարները մեկ ֆիլմի համար, մինչդեռ Ուոլթ Դիսնեյը դրանք շահել էր չորս տարբեր ֆիլմերի համար: «Լավագույն վավերագրական լիամետրաժ» անվանակարգում հաղթել է Disney-ի «Կենդանի անապատը», «Լավագույն կարճամետրաժ թեմա» անվանակարգում՝ «Ալյասկայի էսկիմոսը», «Լավագույն կարճամետրաժ թեմա» անվանակարգում՝ «Toot», «Whistle», «Plunk» և «Boom»-ը։

Կարդացեք նաև

Back to top button