ԿարևորՄիջազգային

Չարլզ III-ը հանդիպել է Զելենսկու հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի հետ՝ Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ «բուռն» հանդիպումից երկու օր անց, գրում է The Hill-ը։

Հանդիպումը, որը տեղի է ունեցել Սանդրինգհեմ հաուսում, տեղի է ունեցել Եվրոպական գագաթնաժողովից առաջ, որը Մեծ Բրիտանիան հյուրընկալել էր՝ փորձելով աջակցել Ուկրաինայի նախագահին։

Թագավորական ընտանիքի էջը սոցիալական մեդիայի X հարթակում հրապարակել է թագավորի լուսանկարը Զելենսկու հետ՝ միմյանց ձեռք սեղմելով։

«Այսօր երեկոյան Նորին մեծություն թագավորն ընդունեց Ուկրաինայի նախագահին Սանդրինգհեմ հաուսում»,- ասվում է գրառման մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շաբաթ օրը հանդիպել է Զելենսկու հետ։ Սթարմերը խոստացել է անսասան աջակցություն Ուկրաինային՝ շեշտելով, որ Մեծ Բրիտանիան կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան դա պահանջվի:

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ապագայի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, այն բանից հետո, երբ Օվալաձև աշխատասենյակում Թրամփին և փոխնախագահ Վենսի հետ Զելենսկու հանդիպման ժամանակ վիճաբանություն ծավալվեց, որիին ամերիկացի առաջնորդները պատասխանեցին Զելենսկիին մեղադրելով երախտամոռության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button